National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է հույն գործընկերոջ հետ
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-հունական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն տարբեր ոլորտներում դեռեւս առկա է չօգտագործված մեծ ներուժ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է հայ-հունական հարաբերությունների զարգացումը եւ այս համատեքստում նշանակալի գնահատել տիկին դեսպանի աշխատանքը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական կապերի ամրապնդման հարցում Թերենս Նիկոլաուս Քուիքի անձնական ներդրումն ու ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին, Արցախի, ինչպես նաեւ Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հարցերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը եւ Արցախն արցախյան հիմնախնդրի կարգավորումն ակնկալում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Խնդրի կարգավորման միակ խոչընդոտն Ադրբեջանն է իր ռազմատենչ քաղաքականությամբ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ հավելել, որ Թուրքիան, հավատարիմ մնալով իր ժխտողական քաղաքականությանը, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի հետ սահմանները եւ հայտարարություններով սատարել Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը, ինչին քաղաքակիրթ աշխարհն ականատես եղավ նաեւ ապրիլյան պատերազմի օրերին:
 «Մեզ համար Արցախի ժողովրդի անվտանգությունը, անկախությունն ու ապահովությունն ամեն ինչից վեր է: Արցախի պայքարն ազատության, անվտանգության պայքար է, եւ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախը պատմական հայկական հող է, եւ բացառապես Արցախում ապրող բնակչությունը պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Շարմազանովին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Հունաստանը եւս շահագրգիռ է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունը տարբեր մակարդակներում:

Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար: Խոսելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ՝ պարոն Քուիքն ընդգծել է, որ այս հարցում Հունաստանի դիրքորոշումն հստակ է եւ չի փոխվել. Հունաստանը եւս խնդրի կարգավորումն ակնկալում է խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ համահունչ միջազգային սկզբունքներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձին, ինչն անթույլատրելի եւ քրիստոնեական արժեքների դեմ ուղղված քայլ են համարել զրուցակիցները: Պարոն Շարմազանովը նշել է, որ այս հարցում եւս Հայաստանը սատարում է Հունաստանի դիրքորոշումը՝ ընդգծելով. «Բոլոր փորձերը, որոնք ուղղված են ստվեր գցելու հունական ուղղափառ ժառանգության վրա եւ մահմեդականության վերածելու տաճարը, անթույլատրելի են»:

Քննարկվել են երկու երկրներում հայկական եւ հունական սփյուռքի հարցերին, նրանց ներուժի օգտագործմանը վերաբերող հարցեր:

Պարոն Քուիքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ուղղված Հունաստան այցելելու հրավերը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am